Հալեպի բուժհաստատություններին Հայաստանից փոխանցվել է ավելի քան 2 տոննա բժշկական պարագաններ

Հալեպ

2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների համար և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժ հաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար: Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» ՊՈԱԿ-ը: Հաղորդման մեջ նշված է նաև, որ Հայաստանի մարդասիրական խումբը Սիրիայի «Օգնության Խաչ»-ի վարչության համագործակցությամբ, Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ և սնունդ: ՍՕԽ-ի վարչակազմը ողջունել և շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու և երեխաների մասին հոգալու համար:

Դիտումների քանակը: 4255
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին