Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի
և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
Թողնել պատասխան