ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Ղարաբաղում Սիրիայից գրոհայինների առկայությանը

зась-1024x785

ՀԱՊԿ գլխվար քարտուղար Ստանիսլավ Զասը առցանց ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սիրիացի գրոհայինների առկայությանը Ղարաբաղում և կարծիք է հայտնել, որ նրանք պետք է լքեն հակամարտության գոտին։

«Իհարկե, մենք տեղեկություններ ունեինք (թեկուզ ընդհանուր պլանի) Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից գրոհայինների առկայության, ներկայության ու գործողությունների մասին։ Եվ դա գնահատել ենք որպես որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար»,-ասել է Զասը։

Անդրադառնալով այն հարցին, թե ուր են գնացել այդ զինյալները, արդյո՞ք նրանք մնացել են այնտեղ, ապա նա դժվարանում է պատասխանել այդ հարցին: Իրավիճակի վերահսկողությունն իրականացվում է խաղաղարար ուժերի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։

«Բայց մենք ելնում ենք այն հանգամանքից, որ վարձկաններն ու սիրիացի գրոհայինները պետք է լքեն այդ տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անմիջական հարևանությամբ անօրինական զինված խմբավորումների, գրոհայինների խմբերի ստեղծումը որոշակի ռիսկեր է ներկայացնում մեր հավաքական անվտանգության համար»,-նշել է Զասը:

Դիտումների քանակը: 4282
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին