Հատուկ բժշկական հանձնաժողովը կգնահատի ձերբակալված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը

1534951365

Հատուկ քննչական ծառայությունը անկախ փորձագետների հատուկ հանձնաժողով է ստեղծել` ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, այժմ ձերբակալված Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու համար։

Այդ մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը:

Հատուկ հանձնաժողովը կպարզի, թե ինչ առողջական խնդիրներ ունի Գրիգորյանը և որքանով են առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը համապատասխանում իրականությանը:

Թերթի տեղեկությունների համաձայն, քննչական մարմինը քայլեր է ձեռնարկել այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց կաշառակերության մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի օգտին, որից հետո նա թույլտվություն ստացավ մեկնել արտերկիր՝ բուժում ստանալու համար:

“Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համանախագահական փորձաքննություններ: Այս հարցով զբաղվող հատուկ հանձնաժողովը ներառում է նաև պաշտպանության երեք ներկայացուցիչներ”,- հայտնել են ՀՔԾ-ից:

Դիտումների քանակը: 4893
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին