Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դիրքային փոփոխություններ կան, նշեց, որ գիշերվա ընթացքում համառ մարտեր են տեղի ունեցել, համազորային մարտերը ժամ առ ժամ փոփոխություններ են արձանագրում: Մեկ այլ լրագրողի հարցին, թե ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին լուրերը համընկնում են իրականությանը, թե ոչ, գնդապետը նշեց, որ իրենք չեն տիրապետում ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին փաստական տեղեկատվության: Լրագրողներից մեկի հաջորդ հարցը վերաբերում էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությանը. «որ գրավել են Ֆիզուլին», ինչպես նաև համաձայն ապատեղեկատվության «հայկական կողմն ունի դեղորայքի և պարենի պակաս»: Գնդապետը հերքեց, նշելով, որ հակառակորդը տեղեկատվական մանիպուլյացիա է կատարում՝ նշելով այն բնակավայրերի անունները, որտեղ տեղի են ունենում ինտենսիվ մարտեր: Ինչ վերաբերում է երկրորդ ապատեղեկատվությանը , ապա դրա համար հիմքեր չկան, ՊԲ-ն ունի թե՛ պարենի և թե՛ դեղորայքի անհրաժեշտ քանակ:
Հատված գնդապետ Արթուր Սարգսյանի ճեպազրույցից
ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանն Արցախի Տեղեկատվական շտաբի ճեպազրույցի ընթացքում նշել է, որ այս պահին մարտերը շարունակվում են արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաև՝ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը՝ պատճառելով նրան կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ։ Նա նշեց, որ այսօրվա դրությամբ, ժամը 17:00-ի սահմաններում, արձանագրվել է հակառակորդի՝ շուրջ 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկայի և 400-ից ավելի մարդկային կորուստ: Ըստ նախնական տվյալների, ՊԲ ստորաբաժանումներն ունեն 48 զոհ՝ շեշտելով ՊԲ ներկայացուցիչներ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ:
Թողնել պատասխան