Հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել

Այսօր, հուլիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուկյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հայաստանյան թիմը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել է հինգ բրոնզե մեդալներ: Միջազգային օլիմպիադային մասնակցել են Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Եվա Հունանյանը (11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (11-րդ դասարան), Դավիթ Զոհրաբյանը (12–դասարան), Քրիստինե Գրիգորյանն (12–րդ դասարան) ու Հայկ Մուրադյանը (12-րդ դասարան) և յուրաքանչուր մասնակից կարողացել է լավ արդյունք գրանցել:

Այս տարի 50-րդ ՖՄՕ անց է կացվել Իսրայելում հուլիսի 7-ից 15-ը: «Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար: Կեցցե՛ն մեր թիմի անդամները:»- գրել էր Արայիկ Հարությունյանը: Նշենք նաև, որ Հայաստանը ՖՄՕ մասնակցել է 1997 և 1999թթ. դիտորդի կարգավիճակով, այնուհետև 2000թ. մրցույթին սկսել է մասնակցել ակտիվորեն:

Առ այսօր Հայաստանը նվաճել է 1 ոսկե, 9 արծաթե, 24 բրոնզե մեդալների և 20 գովասանագրերի, ինչպես նաև մեկ հատուկ մրցանակի։

Դիտումների քանակը: 4545
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին