Նոր լաբորատոր սարքավորումներ՝ ավագ դպրոցներին

52633914_2249780158642655_1872848986528808960_n

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության կրթության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում հրապարակեց, հայտնելով, որ  100 ավագ դպրոցների կհատկացվեն  շուրջ 300 լաբորատոր սարքավորումներ։

“Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսում ենք 100 ավագ դպրոցի տրամադրել շուրջ 300 լաբորատոր սարքավորումներ, որոնք մեր սաների համար առավել հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության դասաժամերը։

Կրթական գործընթացի արդյունքում մեր երեխաների շրջանում քննադատական մտածողության, վերլուծական ու ստեղծագործական հմտությունների զարգացումը նախատեսվում է կառավարության ծրագրով, և համապատասխան կրթական միջավայրի ձևավորումը այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն է լինելու”,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Դիտումների քանակը: 5060
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին