Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, երկուշաբթի օրը՝ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվայում ռուս-հայկական Լազարյան ակումբի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը
հակասում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակներին:
Ըստ Լեյլա Աբդուլլաևայի՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ Լազարյան ակումբի հարթակը օգտագործվում է սադրիչ նպատակներով:
“Եթե բավականաչափ ջանքեր չձեռնարկվեն կանխելու անօրինական ռեժիմի ներկայացուցիչների հրավերը միջոցառմանը, Ռուսաստանի խորհրդարանում մեծ պաշտոն զբաղեցնող, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից, ապա դա որոշակի հարցեր կառաջացնի”, — ասաց Լեյլա Աբդուլլաևան։
Թողնել պատասխան