Արցախի օմբուդսման Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

1.thumb

Արցախի օմբուդսման Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել։ Համաձայն ԱՀ օրենսդրության՝ մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավարումը մինչև մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հրաժարականի ներկայացումը։

“Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում,

Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեև մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարևորել ի սկզբանե։

Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից։

Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։

Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։ Մշտապես կարևորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն”, — իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են իրեն Արցախի օմբուդսման լինելու պատիվն ու խաչը, որոնց հետ այդ կարգավիճակով համագործակցել է, ովքեր օժանդակել և օգնել են բազմաթիվ ծրագրերի կենսագործմանը։ Եվ նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմին։

“Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»։ Ես Արցախում լինելու եմ հաճախ և փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել։

Իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վստահորդն իրավունքն է։ Փորձելու եմ ընդմիշտ հավատարիմ մնալ իմ այդ առաջին վստահորդին”- մարդու իրավունքների պաշտպանը։

Դիտումների քանակը: 4677
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին