Հայ դիզայներներն առաջին անգամ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային ցուցահանդեսում

Աթենք

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հունվարի 28-31-ը մեկնարկած նորաձևության միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ 12 հայկական ապրանքանիշ է ներկայացվել։ Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։

Համաձայն աղբյուրի, Հունաստանում ՀՀ արտականգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, մասնակցել է ցուցահանդեսին, ողջունել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություն և հետագա համագործակցության հեռանկարային ձեռքբերումներ։ Նա նաև ծանոթացել է ցուցադրվող ապրանքատեսակներին և զրուցել հայ դիզայներների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք կապված են հայկական տեքստիլ արտադրանքը ԵՄ արտահանելու հետ։ Մկրտչյանն իր կողմից հավաստիացրել է, որ հնարավորինս կաջարկցի հայ դիզայներներին ու տեքստիլ արտադրողներին։

Միջոցառումն իրականացնում է Նորաձևության և դիզայնի պալատը` Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում։

Հայկական տաղավարն այցելուների համար բաց է լինելու մինչև հունվարի 30-ը ներառյալ։

Դիտումների քանակը: 4216
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին