Լույս է տեսել Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 2020թ. հուլիսի 15-16-ը կայացած «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն» խորագրով առցանց գիտաժողովի զեկուցումների ժողովածուն։ Նախաձեռնությունն ԱՀ ԿԳՄՍ նախարարությանն էր, իսկ ֆինանսավորումը` Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմինը։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությումը շեշտելով` Շուշիի պատմությունը ոչ մի ժամանակաշրջանում չի կերտվել առանց հայի։ Այն կա ու կլինի ընդմիշտ Հայկական։
Հիշեցնենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր ԱՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Մշակույթ և ապագա» հիմնադրամի կողմից։ Գիտաժողովի գործընկեր կազմակերպությություններն էին՝ Հայաստանի ազգային արխիվը, Արցախի գիտական կենտրոնը, Արցախի «Կաճառ» գիտական կենտրոնը, «Օրբելի» վերլուծական հետազոտությունների կենտրոնը, Երևանի «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպությունը և Ռուսաստանում գործող «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերակցությունը»։
Հոդվածներում, մասնավորապես, ներկայացվել էին
Շուշիի հայ ազգաբնակչության նկատմամբ Ադրբեջանի կազմակերպած ոճրագործություններն ու ցեղասպան քաղաքականությունը։
Թողնել պատասխան