Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները

25586620-a0b0-11ea-9c78-4177edc716cb1584553159-Coronavirus-Lab-Study-UT-EG-TT-07-1024x686-2

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը և նշել,  որ ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։

Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`

  • ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
  • լրացնել ստորեւ բերվող հղումը
  • այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։

“Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։

Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ.

https://docs.google.com/…/1FAIpQLScUgsUf-RTIwhiG-k…/viewform ։

Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը Covid19-ի նկատմամբ:

Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ”, — գրել է Արմեն Մուրադյանը։

Դիտումների քանակը: 4447
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին