Հայ մարզիկները 17 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի ԵԱ-ում

KWF

Օրերս Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անց է կացվել Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 19 մասնակցով 17 մեդալ են նվաճել։ Տեղեկացնենք, որ 17 մեդալակիրներից 12-ն Արցախից են։

Թիմին ուղեկցել են նաև մարզիչներ Հրաչ Գրիգորյանը, Արմեն Կիրակոսյանն ու Արթուր Առուշանյանը, որը հանդես է եկել նաև որպես մարզիկ ու կարիերայում 6-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության ընթացքում Առուշանյանը նաև ստացել է «Լավագույն տեխնիկա» մրցանակը։

Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ կարողացել են նվաճել 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մրցումային երկրորդ օրը՝ երիտասարդների և մեծահասակների պայքարում հայ կարատեիստները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։

Նոյեմբերի 10-ին Ստեփանակերտուն կդիմավորեն կյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին։

Արցախցի մեդալակիրներն են`

Առուշանյան Արթուր -1🏅

Պողոսյան Նարեկ -1🏅
Մնացականյան Արտյոմ-1🏅
Գասպարյան Գեննադի-1🏅
Պետրոսյան Բորիս-1🏅

Ավանեսյան Ծովինար -2🥈

Սողոմոնյան Կարեն-2🥈
Ավանեսյան Ալեքսանդր-2🥈
Ներսիսյան Մարինա -2🥈
Պետրոսյան Ալբերտ -2🥈
Թարանյան Վլադիմիր-3🥉
Միաքաելյան Արամ -3🥉

Դիտումների քանակը: 4090
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին