Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Եռակողմ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնում են արտաքին գերատեսչությունից, մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։

Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Դիտումների քանակը: 4159
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին