Հայ զինվորը գնդացիրով գնդակահարել է սպայի

22219921471431734

Զինվոր Ա.Կ. գնդացիրից միտումնավոր կրակել է ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանին: 

Այդ մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով մարտական դիրքում զինվորի մահվան մանրամասները:

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն, փետրվարի 11-ին, ժամը 17:00-ին, Ա.Կ. զինծառայողը, Հայաստանի ՊՆ-ի զորամասերից մեկի մարտական դիրքում, մտադրվում է սպանել ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանին, ապա սպայի վրա իրեն տրված գնդացիրից կրակ է արձակում: Գրիգորյանը մահացել է ստացած վնասվածքներից: Նախաքննություն է ընթանում: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Զինծառայող Ա․Կ․ ձերբակալված է:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Դիտումների քանակը: 7209
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին