ՖԻՖԱ-ն այսօր` ապրիլի 7-ին, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Համաձայն վերջին թարմացման Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով և ներկայումս զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։
Աղյուսակի առաջին հորիզոնականում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։
Թողնել պատասխան