Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը կրկին փակ է

Պաշտոնական Ստամբուլը մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը որպես պատճառ է մատնանշել Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը։

«Հայաստանին չարձագանքելու հարց չկա: Չի կարելի սպասել, որ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող գործողությունը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան կմնա: Իհարկե, դա կհանգեցնի օդային տարածքի փակմանը»,– հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքների իրականացումը՝ Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացումն անվանել է «սադրանք»։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։

Միաժամանակ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ թուրքական կողմից օդային տարածքի փակման մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։

Դիտումների քանակը: 3810
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին