Հայաստանի Հանրապետությունը մուտք գործեց տիեզերք

20220526_160305

Մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22։35-ի, Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։

Նշելով, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանն ընդգծեց՝ առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն ու տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է Հայաստանում։

Փաշինյանի խոսքով՝ մինչև 2023-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավովի մասնագետների գիտագործնական թիմ։

«Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար։ Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության՝ ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում», — նշել է վերջինս։

Դիտումների քանակը: 4318
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին