Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած առաջին հանդիպումը

Screenshot_20220524-233030_Twitter

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանիփոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը, որը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակը լավագույնս ապահովելու քննարկումներն առաջ մղելու նպատակով»,– գրել է նա` միաժամանակ հանդիպումը գնահատելով որպես բրյուսելյան բանակցություններից հետո շոշափելի առաջընթաց։

Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած առաջին հանդիպումը

ՀՀ ԱԳՆ–ն այսօր հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։ Ըստ հաղորդագրության` հանդիպումը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Դիտումների քանակը: 3900
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին