Գրիգորյանն ու Կասպշիկը քննարկել են տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

ԵԱՀԿ.

Կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 3986
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին