Առաջին անգամ առցանց անցկացվող շախմատի Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը հայտնվել է քառորդ եզրափակչում, որի ուղեգիրը նվաճել է փլեյ-օֆֆում երկու ռաունդների արդյունքում Հունաստանի հավաքականին հաղթելով: Հավաքականի կազմում առաջին փուլում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտվեց, Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ երկրորրդ ռաունդում Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթեցին, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը: Դիմակայությունը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 28-ին:
Առցանց օլիմպիադային հեռարձակվելու է chess24.com կայքով: Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության մատնել Թուրքիայի հավաքականին, չորրորդ տուրում 4,5։1,5 հաշվով հաղթել խորվաթներին, 5-րդ տուրում Ալժիրի թիմին՝ 6։0, 6-րդ տուրում Մարոկկոյին՝ 6։0, 7-րդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել անգլիացիներին, 8-րդ տուրում՝ Ռուսաստանին 2,5։3,5, 9-րդ տուրում 5։1 հաշվով հաղթել Եգիպտոսին։
Թողնել պատասխան