Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնություն-2020

88017295_1403317669878011_1414956325464440832_o

2020թ. մարտի 1-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» անցկացվեց Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ շուրջ 170 մարզիկ-մարզուհու՝

ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից, ովքեր մրցանակային տեղեր էին զբաղեցրել նախընտրական մրցաշարերում և հանրապետության առաջնությունում պիտի փորձեին բարձր պահել իրենց մարզի կամ քաղաքի պատիվը:
Նշենք, որ դա լավագույնս հաջողվեց Լոռվա մարզը ներկայացնող սամբիստներին, ովքեր տղաների 10 քաշային կարգից 5-ում դարձան հաղթողներ և տիրացան նաև Լավագույն թիմի համար նախատեսված գավաթին:
Ստորև ներկայացնում ենք բոլոր հաղթողներին ըստ քաշային կարգերի:

Տղաներ
48 կգ-Շիրոյան Էմին-Լոռի
52 կգ-Նալբանդյան Նարեկ-Շիրակ
56 կգ-Հովհաննիսյան Նորայր- Լոռի
60 կգ- Մանուկյան Գևորգ-Լոռի
65 կգ- Աբրահամյան Դավիթ-Երևան
70 կգ- Ստեփանյան Ալեքսան-Լոռի
75 կգ- Բաղրամյան Արշավիր-Տավուշ
81 կգ- Վարդանյան Համլետ-Կոտայք
87 կգ- Հարությունյան Գոռ-Լոռի
+87կգ- Բեկնազարյան Գրիգոր-Տավուշ

Աղջիկներ
44 կգ- Մարտիրոսյան Անի-Կոտայք
48 կգ-Կիրակոսյան Սյուզաննա-Կոտայք
52 կգ- Աղաջանյան Արփինե-Արարատ
56 կգ- Գրիգորյան Միլենա-Երևան
60 կգ- Աբրահամյան Մարինե-Կոտայք
70 կգ- Արամյան Սեդա-Արարատ
+75 կգ-Հարությունյան Ագապի-Կոտայք

Հավելենք, որ Լավագույն տեխնիկա ցուցաբերելու համար մրցանակը տրվեց Նարեկ Նալբանդյանին: Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի պատանեկան հավաքականը, որն էլ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնի Բուլղարիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Դիտումների քանակը: 4474
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին