ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության թիմին

71315209_2416855478392516_8098489204037648384_n

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին,

Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության թիմին:

На изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении

Հյուրերը պատգամավորներին ներկայացրեցին Հայաստանում ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Քննարկվեցին համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս տարի Հայաստանին տրամադրվող ծրագրային աջակցությունը կազմել է 65 միլիոն եվրո, ինչը մոտ 30 տոկոսով ավել է անցած տարի տրամադրված 46 միլիոնից, և մոտ կրկնակի ավել 2017 թ. տրամադրված 34.5 միլիոն եվրոյից:

На изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении

«ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ծրագրի շրջանակներում Եվրամիությունը պատրաստվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին և փոքր ու միջին ձեռնարկություններին: 31 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով բալանսավորված և ներառական աճ ապահովել հիշյալ մարզերի 52 խոշորացված համայնքներում:

На изображении может находиться: 9 человек, люди улыбаются, люди сидят, стол и в помещении

ԵՄ համաֆինանսավորմամբ մի շարք ծրագրեր միտված են Հայաստանի էներգահամակարգի արդյունավետության բարձրացմանն ու ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհաշինության և ջրամատակարարման ցանցերի որակի բարձրացմանը:

На изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении

ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Twinning և TAIEX (Technical Assistance and Information Exchange instrument) ծրագրերով նախատեսվում է ԵՄ անդամ երկրների համապատասխան կառույցների մասնագետների գիտելիքների և փորձի փոխանցում իրենց հայաստանյան գործընկերներին: Նախ վերսկսում ենք 2015-ից ընդհատված Twinning գործիքով ԵՄ փորձի փոխառման ծրագրերը. այս պահին հաստատված ծրագրերը երեքն են, մինչ տարեվերջ ակնկալում ենք ևս երկուսի հաստատումը: Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ Twinning գործիքով ԵՄ-ից փորձագիտական աջակցություն է ստանալու նաև ՀՀ Ազգային Ժողովը: TAIEX-ը, ի տարբերություն Twinning-ի, ավելի կարճատև փորձի փոխառման ծրագրերի համակարգ է, և այս գործիքով այս տարի արդեն ունենք 20 հաստատված ծրագիր, որից 13-ը միտված են լինելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող մարմինների ներուժի զարգացմանը:

Դիտումների քանակը: 4321
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին