Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հաղորդում է Armsport լրատվական գործակալությունը։
1/4 եզրափակիչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առուստամյանը:
Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Առուստամյանն իր մեկնարկային մենամարտում նոկդաունի էր ենթարկել թուրք բռնցքամարտիկին։
Թողնել պատասխան