Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից

58373457_914550132064586_797296391431913472_n

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։ Այդ մասին գրառում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

“Երեկ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։

Փոխպատվաստումը  կատարվել է ամբողջությամբ անվճար Աստղիկ բժշկական կենտրոնում (արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000 շրջանակներում):

Առողջապահության նախարարությունը կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։

Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին”,-գրել է առողջապահության նախարարը։

Դիտումների քանակը: 5532
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին