Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել. Իրանի ԱԳՆ

Screenshot_20221022-194748_Twitter

Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել. Իրանի ԱԳՆ Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել. Իրանի ԱԳՆ

Տեղեկացնենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտգործնախարարին, նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը, որի ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է հարևան պետությունների, հատկապես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները։

Դիտումների քանակը: 4093
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին