ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում է ընդգրկվել Հայաստանում տեղակայված «Taco LLC» ընկերությունը։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։
Ըստ աղբյուրի արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ընդլայնել է ֆիզիկական անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են հակառուսական պատժամիջոցները՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեների կապակցությամբ:
Դրանց թվում են՝ «Taco LLC»-ն՝ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը (էլեկտրոնային բաղադրիչ բազային մատակարար):
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, «Taco LLC»-ն զբաղվում էր «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի համար էլեկտրոնային բաղադրիչների ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ: Այդ իսկ պատճառով էլ և՛ չինական Sinno-ի, և՛ հայկական Taco-ի նկատմամբ նշանակվել են պատժամիջոցներ՝ «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ին նյութապես աջակցելու, հովանավորելու կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն կամ ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու համար:
Այսպիսով, պատժամիջոցների նոր ցուցակը համալրվել է այն ընկերություններով, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում:
Թողնել պատասխան