Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին

Միրզոյան Բայրամով

Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ժնևում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 3970
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին