Թբիլիսիում ավարտվել է հայ-ադրբեջանական հանդիպման 1-ին փուլը

ԱԳՆ

Թբիլիսիում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ժամը 15։00-ին մեկնարկած հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ, որից հետո մեկնարկել է ավելի ընդարձակ` պատվիրակությունների հանդիպում:

«Ես շատ հպարտ եմ, որ Թբիլիսին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վայրն է։ Համոզված եղեք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված մեր համատեղ ջանքերը արդյունք կտան»,- գրել է Իլիա Դարչիաշվիլին իր թվիթերյան միկրոբլոգում։

Դիտումների քանակը: 4026
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին