Մահացել է կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կին զինծառայող է մահացել։ Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Զորամասի բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 1985 թվականին ծնված Քրիստինե Միխայելի Չիչյանը վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել։

«Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,– նշվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 3894
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին