Հայաստանը այսօր տոնում է Սահմանադրության օրը

maxresdefault2682

“Հայաստանը այսօր տոնում է Սահմանադրության օրը: Մայր հայրենիքում պատմական նշանակության իրադարձությունը հաստատում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կերտելու հայ ժողովրդի ընտրությունն ու վճռական խոսքը:

Երկրի Հիմնական օրենքը անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից է, երկրի զարգացման ու զորացման ամուր հիմքը: Ավելի քան վստահ եմ, որ սահմանադրական մշակույթի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետությունը առավել վստահ ու կայուն զարգացում է ապրելու:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ պետականության ապագայի նկատմամբ”,- գրել է իր ֆեյաբուքյան էջում Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Դիտումների քանակը: 4804
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին