Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի. ԻԻՀ դեսպանություն

1b06ebc877c347a2c21609d08f8217a5_L

Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել իրանական հայտնի օրաթերթից, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին: Դեսպանությունը մասնավորապես նշել է.

«Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ.

  • Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում,
  • Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ,
  • Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց,
  • Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու։

Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը և Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»։

Տեղեկացնենք, որ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ ընդունելով Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին քննարկել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը։

Դիտումների քանակը: 4422
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին