ԿԽՄԿ-ի միջոցով գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին

Գերի ԿԽ

Գերեվարված և Ադրբեջանում պահվող անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում նշել է, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, և որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են:

«Տեսագրությունների միջոցով հաղորդագրություններ ուղարկել. սա նոր ձևաչափ է, որը կոմիտեի աշխատակիցները կարողացան կիրառել: Կարող ենք հույս հայտնել, որ միջոցները կկարողանանք կիրառել, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են: Տվյալ դեպքում ընտանիքին տեսնել, հարազատին, ոչ միայն գրավոր, իր ձեռագրով գրած նամակով: Նախատեսում ենք, որ հնարավորության դեպքում նման հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն նրանց հետ, որոնք պահվում են Ադրբեջանում»,- ասել է նա:

Դիտումների քանակը: 3775
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին