Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:Մասնավորապես՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ սահմանվել է ԱՀ կառավարության նոր կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
8) պաշտպանության նախարարություն.
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
10) քաղաքաշինության նախարարություն.
11) ֆինանսների նախարարություն:
Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։
Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
4) ոստիկանություն.
5) պետական եկամուտների կոմիտե:
Թողնել պատասխան