Հայկ Մարությանը այս տարի ևս չինքնապարգևատրվեց

l-uf5mgInNHj

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է իր աշխատողներին:  Քաղաքապետ Հայկ Մարությանի համապատասխան հրամանը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում:

840 հազար դրամի պարգևատրում ստացել են չորս փոխքաղաքապետերը, երկու խորհրդական, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները: Միայն երկու ամիս առաջ նշանակված Կենտրոն շրջանի ղեկավարը  չի պարգևատրվել:

Պարգևատրվել է շուրջ 130 աշխատակից, իսկ ընդհանուր բոնուսային ֆոնդը կազմել է մոտ 65 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ անցած տարի բոնուսային ֆոնդը կազմել էր 474 միլիոն դրամ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքն իրեն չի պարգևատրել, ինչպես նաև չի պարգևատրել անցած Ամանորին։

Դիտումների քանակը: 4548
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին