Լոնդոնի գինու տոնավաճառում առաջին անգամ ներկայացվել են հայկական գինի արտադրող 13 ընկերություններ։ Այդ մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը։
«ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար, որը տեղի է ունեցել հունիսի 7-9-ը Լոնդոնի Օլիմպիա կենտրոնում», — նշում ն դեսպանությունից։
Ներսեսյանը կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացնումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին: Նա նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։
Թողնել պատասխան