Հայկական կողմը ունի զոհ և վիրավորներ

Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Այդ մասին հաղորդում է  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Գերատեսչությունը զոհված և վիրավոր զինծառայողների մասին այլ տեղեկություն չի տրամադրել` նշելով, որ տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ։

«Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ այսօր ժամը 12։00-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

Իր հերթին Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին Քարվաճառի դիրքերը գնդակոծելու համար:

Դիտումների քանակը: 4378
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին