ՃՏՊ մահվան ելքով՝ Գիշի-Մարտունի ճանապարհատվածում

2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում Գիշի-Մարտունի ճանապարհահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այդ մասին հաղորդում է ԱՀ քնչական կոմիտեն։

Համաձայն աղբյուրի ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի 1978թ. ծնված բնակիչն իրեն պատկանող «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով ԱՀ Մարտունու շրջանի Գիշի-Մարտունի խաչմերուկից 180 մետր դեպի Մարտունի տանող ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ԱՀ Մարտունի քաղաքի 1936թ. ծնված Մ.Գ. Մելքումյանին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

«Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշում է ԱՀ ՔԿ-ն։

Դիտումների քանակը: 4854
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին