Ինքնասպանություն Մարտունի քաղաքում

20210927_143532

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 08:30-ին, ԱՀ Մարտունի քաղաքի 1974թ. ծնված Մաքսիմ Գեորգիի Մուսայելյանի կողմից իր տանը ձեռքերի նախադաստակների շրջանում ածելիով կտրելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը»,– նշված է հաղորդագրությունում:

Աղբյուրը նշում է, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։

Դիտումների քանակը: 4759
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին