Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած դերը

95380616_4358816304144532_9196830500470128640_n

Ապրիլի 25-ին ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հրապարակվել է ԱԳՆ հոդվածը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած դերին, որը ներկայացնում ենք ստորև:Հայաստանի ամեն հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ…
«Ֆաշիզմի դեմ պայքարում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով».

Գեորգի Ժուկով, Խորհրդային Միության մարշալ

Պատերազմի տարիներին հայ ազգը Խորհրդային Միությանը տվեց հաղթանակի 5 մարշալ՝ Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան), Խորհրդային Միության զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով: Մարշալ Բաղրամյանը եղել է Առաջին Մերձբալթյան, այնուհետև՝ Երրորդ Բելառուսական ճակատի հրամանատարը: Ավելի քան 60 հայ գեներալներ զբաղեցրել են հրամանատարական պաշտոններ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ բանակի 3 հրամանատարներ և կորպուսի 3 հրամանատարներ: Պատերազմի ավարտին 83 սպաներ ստացել են գեներալի կոչումներ:

Պատերազմին մասնակցության համար ավելի քան 66 հազար հայ արժանացել է տարբեր պետական պարգևների: Խորհրդային Միության հերոսի կոչմանն են արժանացել 107 զինվորներ և սպաներ: Կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: 27 հայորդիներ դարձել են Փառքի ասպետներ: Պատերազմի ընթացքում ունեցած ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հայերն աչքի են ընկել ոչ միայն որպես կանոնավոր ստորաբաժանումների հրամանատարներ և մարտիկներ, այլ նաև մեծ ներդրում են ունեցել Խորհրդային Միությունում և եվրոպական երկրներում պարտիզանական շարքերում և դիմադրության ուժերում: Ֆրանսիայում Ալեքսանդր Ղազարյանի պարտիզանական գնդի կազմում 1200 հայ կար, իսկ ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի ազգային հերոս:

Դիտումների քանակը: 5144
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին