“Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, թուլանում՝ դրա պակասի պատճառով” — Էդուարդ Շարմազանով․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, հիշելով՝  ուղիղ 3 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

“Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր հնարավոր դրախտները։

Ուղիղ 3 տարի առաջ, 2016թ-ի ապրիլի 4-ին, Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովը միաձայն ընդունեց հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ։

Հայրենիքի համար այդ դժվարին օրերին՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները ցուցաբերեցին բացառիկ միասնականություն։

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, թուլանում՝ դրա պակասի պատճառով։
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր հնարավոր դրախտները”,- գրել է Էդուարդ Շարմազանովը և հրապարակել տեսանյութ։

Դիտումների քանակը: 4886
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան ““Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, թուլանում՝ դրա պակասի պատճառով” — Էդուարդ Շարմազանով․ Տեսանյութ”-ին

  1. Артур
    1

    Բա որ այդպես ես իրոք մտածում ,ինչու՞ էիք մեթոտաբար ոչնչացնում հայրենասիրության զգացմունքն ու ոգին այն աստիճան ,որ ոչ մի երիտասարդ ի տարբերություն հիմիկվա ,չեր ուզում բանակում ծառայել ոչ այլ կերպ քան բռնի ուժով։իսկ ձեր հայրենասիրությունը կատարյալ ֆեյկ էր ,առանձնասենյակային շոու,որը արտահայտվում էր ձեր ճառերում ,առանց նյութականանալու որևէ փոձի….

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին