Առաջին անգամ Ազգային ժողով է ընտրվել մոլոկան — պատգամավոր

16319165

Հայաստանի մոլոկան — ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդըկովը Ազգային ժողով ընտրվեց «Իմ քայլը» բլոկի կողմից։

Որպես պատգամավոր, նա իր խնդիրը տեսնում է ռուսաց լեզվի տարածման և համայնքային խնդիրների լուծման գործում:

Սանդըկովը ծնվել է 1983 թվականին Երևանում: Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում (մարքեթինգ) և ռուս-հայկական համալսարանում (ասպիրանտուրա): ՌՀՀ-ն ավարտելուց հետո, նա 7 տարի աշխատել է Պաշտպանության նախարարությունում և վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ազգային ժողովի պատգամավոր դառնալու գաղափարը եկավ այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտան: Այդ փոփոխությունների շարքում ենթադրվում էր նաև Հայաստանի յուրաքանչյուր ազգային փոքրամասնության (եզդիների, ասորիների, քրդերի, ռուսների) մեկ պատգամավորի պարտադիր ներկայությունը։

“Այս տարվա գարնանային իրադարձություններից հետո՝ “թավշյա հեղափոխությունը”, իշխանափոխությունը, քաղաքականության նոր միտումները, որոշեցի գործել: Ինքս նախաձեռնեցի և համայնքից էլ առաջարկ կար։ Ծրագրերն ուղղված են կրթությանն առնչվող խնդիրներին, դպրոցներում ռուսերեն դասավանդման մակարդակի բարձրացմանը, ռուսերենով դասավանդման դասերի ավելացմանը:”,- ասում է Սադըկովը:

Սանդըկովը շեշտեց, որ ինքը ցանկանում է կոտրել հասարակության կարծրատիպերը մոլոկանների  մասին և հավելել, որ ռուսական համայնքը սահմանափակված չէ միայն մոլոկացիներով:

Բացի դրանից, Սանդըկովը մտադիր է լուծել բանակում մոլոկանների ծառայության հետ կապված խնդիրը: Կրոնը թույլ չի տալիս նրանց զենք վերցնել, իսկ այլընտրանքային ծառայությունը, փաստորեն, անհասանելի է:

Բացի դրանից, Սանդըկովը ակնկալում է, որ հայերը կհասկանան մոլոկան համայնքի կյանքի փակ բնույթը:

“Անձամբ ես կարծում եմ, որ սա կապված է ինքնապաշտպանության խնդրի հետ: Սահմանափակությունը ներառում է  կանոնի պահպանումը, ձուլման արգելքը: Եթե հայ եղբայրները մեզ հասկանան և լեգենդներ չհորինեն այս թեմայով, ապա դա կլինի կատարյալ”,- ասաց Սանդըկովը։

 

armeniasputnik.am

Դիտումների քանակը: 5167
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին