Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 3-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և վերադարձրել են ևս 2 աճյուն:
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապրիլի 3-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1529 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:
Թողնել պատասխան