Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ հայտնաբերել և վերադարձրել է ևս 1 աճյուն:

Մարտի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Դիտումների քանակը: 4180
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին