Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այդ մասին ֆեյսբուքի իր էջից տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:
Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- տեղեկացրել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում էր ինքնամեկուսացման պայմաններում։
Թողնել պատասխան