Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի սահմանապահները վթարի են ենթարկվել: Փաստը հաստատել են նաև Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունից։
Համաձայն աղբյուրի բեռնատարը բախվել է Պետական սահմանային ծառայությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։ Սակայն, տուժածների ընդհանուր թիվը գերատեսչությունը չի ներկայացնում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավագ սերժանտ Էլմիր Աբբասովը մահացել է հիվանդանոցում։
Թողնել պատասխան