Ստեփանակերտում կրկին դանակահարության դեպք է գրանցվել։ Քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց տեղի է ունեցել դանակահարություն: Այդ մասին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը հունիսի 11-ին ժամը 02:30-ին հաղորդում է ստացվել։
Դեպքի վայրում հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 02:20-ի սահմաններում նշված շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է. Ա.-ի (ծնված 1991թ.) և Հ. Հ.-ի (ծնված 1992թ.) միջև, որի ընթացքում Է. Ա.-ն գրպանի դանակով հարվածել է Հ. Հ.-ի որովայնին։ Հարվածի արդյունքում վերջինս որովայնի առաջնային պատի թափանցող ծակած կտրած վերք ախտորոշմամբ ժամը 02:40-ին տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Է. Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն, իսկ դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Թողնել պատասխան