ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

17121346

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է արել՝ կապված Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարության վերաբերյալ Ժնևում կայացած հանդիպման մասին։

Այն հարցին, թե Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Արդյո՞ք այդ հարցը ներառված է եղել օրակարգում:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է․ “Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները:

Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց”:

Դիտումների քանակը: 4615
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին