ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է խուսափել Գորիս-Սիսիան ուղղությամբ երթևեկելուց

ԱԻՆ Մ-2

Ձնաբքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը` հորդորելով խուսափել այդ ուղղությամբ երթևեկելուց։

Հաղորդագրությունում նշվում է, որ կեսօրից Սյունիքի տարածաշրջանում սկսված ուժեղ ձնաբուքը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո, այդ իսկ պատճառով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ կլինի։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը զինվորական համապատասխան ստորաբաժանման, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության և ՏԻՄ կառույցների հետ աշխատանքներ են տանում արգելափակումից տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին համապատասխան օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Այս պահին արգելափակումից դուրս է բերվել 243 տրանսպորտային միջոց և 82 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն։

Դիտումների քանակը: 4194
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին