ՀՀ առողջապահության նախարարության “Հոգեկան առողջությանպահպանման ազգային կենտրոն” ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանին պաշտոնից ազատել են։ Սակայն Նարեկ Վանեսյանին պաշտոնից ազատելը ոչ մի կապ չունի Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը չի շարունակելու պաշտոնավարել այլ պատճառով։
Հիշեցնենք, որ համալսարանական միջոցառման ժամանակ հոգեբուժարանի տնօրենը ռեպլիկներ է նետել, խանգարել նոբելյան մրցանակակիրներին, վիրավորել, հրել:
Թողնել պատասխան